Աղբիւր՝ www.yerkir.am

 

Այցով Գերմանիայի Քոլն քաղաքում գտնւող` Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է յունական եւ ասորական եկեղեցիներ: Այս մասին յայտնում է ermenihaber.am-ը:

Քըլըչդարօղլուի` Գերմանիա կատարած այցի նպատակը եւրոպաբնակ թուրքերին Թուրքիայի նախագահի պաշտօնում ընդդիմութեան առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի հետ ծանօթացնելն էր:

Թուրք ընդդիմադիր գործիչը ցանկութիւն է յայտնել հանդիպել նաեւ Գերմանիայի հայկական համայնքի հետ, սակայն Գերմանիայի հայ հոգեւոր առաջնորդարանից մերժում է ստացել: